«Փաշինյանի և «Սասնա ծռերի» երեկվա հանդիպումը տեղեկատվական պայթյուն էր». Արմեն Աշոտյան
![]() 450 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 15:15 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» երեկվա հանդիպումը տեղեկատվական պայթյուն էր և համացանցում ոչ պակաս ինտենսիվությամբ էր քննարկվում, քան Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը: Իհարկե, փաստն ինքնին զարհուրելի է. երկրիդ վարչապետն ընդունում է երկրիդ ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը՝ անկախ նրանից, թե Նիկոլի ջանքերով նրանց փորձում են «քաղաքական» փաթեթավորում տալ: Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտադրումները հանդիպման մասին: Տղերք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումն ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում: Թե՞ կամուֆլյաժա-կալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը: Այս 15 ամիսների ընթացքում պետական ողջ ռեպրեսիվ ապարատը ծառայցվել և ծառայեցվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու համար: Սակայն այդ ռեպրեսիաները Նիկոլի համար ցանկալի արդյունք չեն տալիս: Ավելին, եթե անցյալ տարի նիկոլա-գանդիզմի անխնա հրապարակային քննադատներին կարող էիք հաշվել մեկ ձեռքի մատների վրա (հիմնականում ես և իմ ընկերները), ապա այսօր շատ-շատերն են սկսում բարձրաձայնել երկրում տիրող անօրինությունների և քաոսի մասին: Փաստորեն, ահաբեկչկան խմբավորման շուրթերով Փաշինյանը «լսցնում» է ՀՀԿ-ի գործունեությունը արգելելու մասին իր երազանքը: Պարոն վարչապետ, գիտե՞ս՝ որն է մեր և քո տարբերությունը: Դու մեզանից վախենում ես, իսկ մենք քեզանից՝ ոչ: Այդ հանդիպման կողմերը երևի տեղը չեն բերել, թե ում հետ գործ ունեն: Ձեր արյունոտ ձեռքերը հեռու կպահեք թե՛ Հանրապետականից, թե՛ Հայաստանից»: |

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
2023:30
«Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար». Ուշակով
7523:16
Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
9422:45
«Դավիթը չպետք է դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք»․ Ռոբերտ Ամստերդամ
11522:18
«Փաշինյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իրենց կյանքը զոհաբերած զինվորների նկատմամբ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
16222:06
«Միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության պատճառով»․ Շոյգու
14921:58
«Այս իշխանությունը կարող է միայն փորձանք բերել ու «կռուտիտ» անել, թե մենք կապ չունենք, ռուսներն արեցին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
12621:36
Իրանի իշխանություններն արձագանքել են Թրամփի՝ «քարի դար» վերադարձնելու մասին հայտարարությանը
17521:10
