«Արցախում խնդիր կա կապված քվեատուփերի հետ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում խնդիր կա կապված քվեատուփերի ու քվեարկության ծրարների բացակայության հետ, որը, հույսով եմ՝ գալիք համապետական ընտրություններից առաջ կլուծվի։
Բանն այն է, որ քվեատուփի հետևում ճեղք կա, որից, քվեաթերթիկի երկար լինելու պարագայում, երևում է, թե ում ընտրողը հաստատ չի քվեարկում։
Իսկ քվեարկության ծրարների բացակայության արդյունքում շատերն ակամայից տեսնում են ընտրողի քվեարկությունը։
Ընտրությունների ընթացքի ու խնդիրների մասին կարող եք կարդալ մեր հաղորդագրություններում։ Մանրամասն կխոսենք ու գնահատականներ կտանք վաղվա ասուլիսին (ժամը 13։30-ին)։ Աղաղակող խախտումներ առայժմ չենք տեսել։ Պարզապես, այս մի խնդիրն ուզեցա առանձնացնել ու այստեղ բարձրաձայնել, քանի որ քվեարկության գաղտնիությունը պետք է ապահովվի բոլոր հնարավոր միջոցներով»։

«Սինգապուրում հետազոտողները նռան կեղևը վերածել են ջրի մաքրման նյութի»․ Լևոն Ազիզյան
5402:06
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
6400:24
«Դասական Եվրոտեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)
64Երեկ, 23:42
««Ո՞վ է պատասխան տալու, որ 12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»․ Կարինե Թորոսյան
98Երեկ, 23:23
Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
78Երեկ, 22:12
«Հովհաննավանքի պատերին կարագլույծի համար կամերա են մեխել, եթե սա վանդալիզմ չէ, ի՞նչ է»․ Հովհաննես Իշխանյան
81Երեկ, 20:54
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
88Երեկ, 20:30
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի
133Երեկ, 19:52