Ռուսաստանը չեղարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որոնումը

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում․ հայտնել է Интерфакс-ին մոտ կանգնած աղբյուրը:
«2008-ի մարտի 1-ի դեպքերի գործով մեղադրվող Հարությունյանին վերաբերող նյութերը ուսումնասիրելուց հետո որոշում կայացվեց չեղարկել նրա որոնումը Ռուսաստանի Դաշնության տարածքում», -ասել է աղբյուրը:
Այսպիսով, Ռուսաստանում գեներալին վտանգ չի սպառնում, բայց, ինչպես նշել է աղբյուրը, եթե Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներում, ապա նրան կարող են ձերբակալել և արտահանձնել Հայաստան:
Աղբյուրը նաև պարզաբանել է, որ նախկին պաշտպանության նախարարի ձերբակալության և արտահանձնման մասին հայցը Մոսկվան ստացել է որոշ ժամանակ առաջ՝ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջպետական խուզարկության միջոցով: Ձերբակալության մասին որոշման մեջ նույնիսկ նշվում է Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող մեղադրյալի տնային հասցեն:
Ավելի վաղ Интерфакс-ի մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանին արտահանձնումը մերժվելու է, քանի որ 2002 թվականից ի վեր նա ունի ռուսական անձնագիր:

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
4420:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
4319:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
5818:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
6318:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
9718:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
9917:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
11216:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
5816:36