Հայտնի են Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցի մանրամասները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսացրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը ողջունել է կալանավորված անձանց փոխանակումը, ինչպես նաև կողմերը վերահաստատել են «նորմանդական ձևաչափով» աշխատանքները շարունակելու իրենց մտադրությունը, կողմ են արտահայտվել իրանական «միջուկային գործարքի» շուրջ ուժերը միավորվելու օգտին։ Ինչպես նշվում է, Պուտինն ու Մակրոնը «դրական գնահատական են տվել սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանտարկյալների ազատ արձակման և տեղափոխման վերաբերյալ՝ այն գնահատելով որպես կարևոր հումանիտար քայլ»: Ֆրանսիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ դա կնպաստի ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորմանը:
«Հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ շեշտվել է Մինսկի միջոցների փաթեթի ոչ այլընտրանքային բնույթը, որը կարգավորման հիմք է հանդիսանում: Հաստատվել է «նորմանդական ձևաչափով» կառուցողական համատեղ աշխատանքը շարունակելու փոխադարձ պարտավորությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Կրեմլը նշել է, որ Պուտինը կոչ է արել մանրակրկիտ պատրաստել «նորմանդական ձևաչափով» հաջորդ գագաթնաժողովի օրակարգը, ինչպես նաև մշակել հարցեր, որոնք կարող են հաստատել քառյակ երկրների ղեկավարները հանդիպումից հետո: Իր հերթին, Ելիսեյան պալատը հայտնել է, որ Պուտինն ու Մակրոնը զրույցի ընթացքում մատնանշել են առաջիկա շաբաթների ընթացքում կայանալիք «նորմանդյան քառյակի» գագաթնաժողովը գումարելու նախադրյալները: Բացի այդ, ըստ Կրեմլի, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումներն ինչպես հեռախոսային, այնպես էլ անձնական հանդիպումների ընթացքում»,- եզրափակում է ՌԴ մամուլի ծառայությունը:

«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
15212:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
8510:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
9910:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13403:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
18802:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15600:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
134Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
118Երեկ, 22:54