Արցախի ԱԺ-ն ստացել է Սամվել Բաբայանի ստորագրահավաքի փաթեթը․ այն կուղարկվի ՍԴ. «Ժողովուրդ»
![]() 269 Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 09:05 ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Մեր տեղեկություններով՝ այն ներկայացվել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այնտեղ առաջիկայում քննարկվի հարցը, ու եթե նպատակահարմար գտնեն, կընդգրկեն ԱԺ լիագումար նիստում: Բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանությունները նպատակ ունեն այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար: Իսկ այդ դեպքում դեռ մոտ երկուսուկես ամիս կտևի այդ պրոցեսը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավելի եղել: Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
