Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին
![]() 508 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 19:10 Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվում գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի: «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին՝ ժամը՝ 18:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկնում է Օհանյանի՝ Հայաստան այցի հետ, և հեղինակը սիրահոժար համաձայնել է ոչ միայն պարզապես ներկա գտնվել շնորհանդեսին, այլև մոտ 20 րոպեանոց ոգեշնչող ելույթով հանդես գալ: Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ և հաստատվել էին: Նա նաև մոտիկից ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, և Ամերիկայում Ալեքսիսին անվանում են «Հայ Ցուկերբերգ»: Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել: Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի, Օհանյանը նաև մի քանի ուրիշ հաջողված նախագծեր ունի: 2010-ին նա մասնակցել է ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը: Բացի այդ, դարձել է Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիրը: Ալեքսիս Օհանյանը հպարտանում է իր հայկական արմատներով և պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը և ոչ միայն: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
312Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
480Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
97725.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
90824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
52224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64921.02.2026, 00:42
