«Փողոցից իշխանություն մագլցած երիտասարդներն իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում». Արտակ Զաքարյան
![]() 302 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 13:40 ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ունենք ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ համակարգերն սպասում են Էդմոն Մարուքյանի օրենքին, որից հետո կիրականացվի քաղաքական նշանակումներ: Դա արվելու է մեկ նպատակով. պետական երկու կարևոր համակարգերը ծառայելու են բացառապես քաղաքական նպատակահարմարությանը: Նախկինում ուժային երկու կառույցները դուրս էին բերվել ներքաղաքական խաղերից և դա համարվում էր Հայաստանում իրականացված ժողովրդավարական ռեֆորմների կարևոր ձեռքբերումներից մեկը: Գործող իշխանությունները, իրենց նեղ խմբային շահերից ելնելով, իմաստազրկում են ռեֆորմը: ժողովրդավարության կեղծ սոուսով փողոցից իշխանություն մագլցած երիտասարդները, իշխանությանն առընթեր ընդդիմության՝ ի դեմս ԼՀԿ-ի ձեռքերով, իշխանությունը պահելու և երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում: Իսկ ամենազավեշտալին այն է, որ իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս: Ինչպես ասում են՝ կարդացեք ֆորմալ հիմնավորումը և ցավակցեք մեր քաղաքական համակարգին: Մեջբերեմ օրենքի նախագծից..... «Փաստորեն, այս կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»... Այսինքն՝ մարդկային լեզվով ասած, եթե մյուս պետական պաշտոններում կարելի է նշանակել ում պատահի, ապա ինչո՞ւ այս երկու պաշտոններում չի կարելի: Finita la commedia. Հ.Գ. Հուսով եմ, որ այս տրամաբանությունը մի օր էլ չի կիրառվի ԶՈՒ ԳՇ պաշտոնների նկատմամաբ»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
