Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
![]() 409 Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ., 00:05 Առաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Տեղեկացնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։ Արա Գյուլերի ստեղծագործությունների նյույորքյան ցուցադրությունը արվեստասերների համար բաց կլինի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 4-ը։ Ցուցահանդեսում հիմնականում ընդգրկվել են լուսանկարչի կողմից 1950-ականներին արված լուսանկարները։ Այլ գործերի շարքում կցուցադրվեն նաև Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Բրիջիտ Բարդոյի, Սոֆի Լորենի լուսանկարները։ Ցուցահանդեսի շրջանակներում նաև կկազմակերպվի հանդիպում – քննարկում՝ «Միջմշակութային երկխոսություն՝ Արա Գյուլերի միջոցով» խորագրով։ Նյու Յուրքից հետո Արա Գյուլերի լուսանկարները կցուցադրվեն նաև Հռոմում, այնուհետև՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող Թուրքիայի դեսպանատանը։ Նշենք, որ Գյուլերի ստեղծագործությունների ցուցահանդեսները հովանավորվում են թուրքական «Halkbank» և «Ziraat» բանկերի, «Sabah» և «Daily Mail» պարբերականների և «Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերության կողմից։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
312Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
480Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
97725.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
90824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
52224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64921.02.2026, 00:42
