«Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Ս․թ․ սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան։
Վավերագրական ֆիլմը Academy Films, Associated Television International և Blitz Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։
«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ։ Այն բաժանված է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող չորս խորագրի, որոնք են՝ հողը, ջուրը, օդը, կրակը:
Ֆիլմը չունի պատմողական-բացատրական տեքստ, հարցազրույցներ, քանզի այն նպատակ չի հետապնդում լինել հանրամատչելի հեռուստաֆիլմ: Այն յուրօրինակ աղոթք է առ Աստված։
Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները՝ պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավերը, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը՝ որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին:
Մոտ մեկ ժամ տևող ճամփորդությունը բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը՝ փոքրիկ հողակտոր, որը հարուստ է հազարամյա պատմությամբ, մշտական պայքարով, ցավով, կորուստներով, սակայն և անկոտրում ոգով:
Պրեմիերային ներկա կգտնվեն ռեժիսորը, նկարահանող խումբը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
7814:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
504Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
39413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
39513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
46912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
42012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
55210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
73508.09.2026, 23:12