«Եթե ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնին, այսօր Հայկ Հարությունյանի դիակը չէինք ունենա». Ա. Քոչարյան
![]() 1012 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ., 15:00 Առանցքային վկաներից մեկն այլևս չկա, սա ինչպե՞ս կմեկնաբանեք, լրագրողի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Առանցքային վկաներին բոլորին պետք է վերցնել հսկողության տակ: Նրանց որևէ վտանգ պետք է չկպնի: Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որը Մարտի 1-ին եղել է Ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի: Ափսոսում եմ. ինքնասպանություն էր, թե սպանություն, չգիտեմ, բայց որակյալ նախաքննությունը կտա ուզած հարցերի պատասխանը»: Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա Աղվան Հովսեփյանը չկա Մարտի 1-ի գործով վկաների ցանկում, Ա. Քոչարյանն ասաց. «Ես մի անգամ արտահայտվել եմ... Անվտանգության ամենամեծ պրոբլեմը մեր երկրում ստեղծել է Աղվան Գառնիկովիչը, երբ որ եղել է Հանրապետության դատախազը և կեղծիքների մեծ շղթան իր մասնակցության չափաբաժինն է ունեցել: Եթե ինքը ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնի ապօրինությունները, այսօր մենք Հայկ Հարությունյանի դիակը չէինք ունենա»: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: Հարցին, թե նա ի՞նչ կարգավիճակ ունի, Արթուր Դավթյանն արձագանքել էր՝ «հետագան ըստ ապացույցների կերևա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
