«Պաշտոնական Բաքուն փորձել է ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել». Է. Շարմազանով
![]() 1652 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 10:20 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել,թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է: Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել և աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց: Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն և ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի,Դիոն Կասիոսի և Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է: Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս և կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ: Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը: Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել: Հ.Գ. |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
