Քիչ առաջ Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել

Ռ. Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում, որը մեկնարկել է ժամը 18:15-ի սահմաններում: Համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Երբ ժամանել է Սեյրան Օհանյանը, բարևել է տարածքում շուրջօրյա հսկողություն իրականացնող պետավտոտեսուչներին, ինչից հետո վերջիններն անմիջապես լքել են Չարենցի 1 հասցեի հսկման կետը: Հատկանշական է այն հանգամանքը, որ պետավտոտեսչության մեքենայի՝ դիրքը լքելուց րոպեներ անց, 071AS61 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Սեդրակ Քոչարյանը, ու նշված ավտոմեքենան կայանել է պետավտոտեսչության մեքենայի հսկման կետում: MAMUL.am-ի տեղեկություններով, հավաքն այս պահին դեռ շարունակվում է: Ավելի ուշ կփորձենք հավելյալ տեղեկություններ հայտնել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել էր Բելլա Քոչարյանի հետ. տեղեկությունը հաստատել էր ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այնպես էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
8113:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
9109:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
14601:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
14100:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
13900:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
13300:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
106Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
103Երեկ, 23:12