Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպից․ ոստիկանության բացահայտումը
![]() 456 Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 22:30 Հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ահազանգը հնչելուն պես ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները մեկնեցին և՛ բուժհաստատություն, և՛ այն բնակարան, որտեղից երիտասարդները տեղափոխվել էին հիվանդանոց։ Տան նկուղային հարկում հայտնաբերվեցին 30-ամյա երկու տղամարդու դի՝ դարձյալ հրազենային վնասվածքներով։ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես ծանր հացագործության փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նաև տարբեր տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, ներարկիչներ, «Մակարով» ատրճանակ, իսկ տան այգում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս ընթացքում Տարոնի բաժնի քրեական հետախույզներն արդեն բաժին բերման էին ենթարկել Վանաձորի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։ Օպերատիվ խումբը դեպքի վայր էր հասել ահազանգից ընդամենը 3-4 րոպե անց և տեղում որոշակի պարզել էր կատարվածի հանգամանքները՝ որպես կասկածյալ բերման ենթարկելով հիշյալ տղամարդուն։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին հոկտեմբերի 4-ի գիշերը վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքների վերաբերյալ, որոնց հիման վրա ձերբակալված տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Հոկտեմբերի 7-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։ |

ԻՀՊԿ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ բազային (տեսանյութ)
8517:11
Թուրքիան հայտնել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացման մասին
12716:41
ԱՄՆ-ն հարվածել է իրանական երեք նավերի (տեսանյութ)
12416:23
Մրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տները
18112:00
«Էրբիլում ԱՄՆ-ի ռազմաբազան ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման»․ #Reuters (տեսանյութ)
27511:09
Բահրեյնի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
30910:29
«Բահրեյնում հրթիռը շեղվել է ընթացքից և ընկել տների վրա»․ #Haberler (տեսանյութ)
30010:06
Իրանի ԱԳՆ-ն նավթային պահեստների վրա հարձակումները համեմատել է քիմիական պատերազմ հայտարարելու հետ
618Երեկ, 20:48
