«Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով». Քիմ Քարդաշյան
![]() 1087 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 12:25 Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել #WCIT2019 համաժողովին: Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղը խոսել է իր կարիերայի մասին, ներկայացրել բիզնեսում հաջողակ լինելու իր բանաձևը. «13 տարեկան էի, երբ մուտք գործեցի հեռուստատեսություն ու մասնակցեցի շոուների: Հասկացա, որ սա այն է, ինչով ուզում եմ զբաղվել ապագայում: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ընկերություն, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Երբեք չեմ ծրագրել լինել հանրային անձնավորություն, բայց կարող եմ ասել, որ շատ կազմակերպված մարդ եմ ու միշտ հաղթող։ Կարիերայիս սկզբում արեցի ամեն ինչ, ինչին չէի հավատում: Իմ վստահությունն ավելացավ, իսկ ուժս նմանվեց էվոլյուցիայի, և դա անում էի ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ մեծ եռանդով»: Քարդաշյանը նաև մեկնաբանեց, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում համատեղել անձնական կյանքն ու հանրային լինելը. «Ինչքան շատ ես սովորում կյանքիդ ամեն աստիճանին, յուրաքանչյուր սխալը, յուրաքանչյուր հաջողությունը դառնում է կյանքիդ պատմության մի մասը, ու որքան շատ սովորես, այնքան քայլերդ ճիշտ կլինեն: Իմ կարիերայի ամենասկզբում ես չգիտեի, թե ինչ է թափանցիկությունը, չգիտեի՝ ինչ է անձնական տարածքը, կարծում էի, որ նորմալ է, երբ մարդիկ տեղյակ են քո կյանքի յուրաքանչյուր մանրուքից, բայց երբ մեծանում ես ու արդեն ունես երեխաներ, սկսում ես գնահատել անձնական տարածքի արժեքը. գտել եմ հավասարակշռություն՝ տարածելու այն, ինչ պետք է. երբ շատ ես հանրայնացնում ամեն ինչը, դա կարող է վտանգել քեզ»: Ամերիկահայ աստղը խոսել է նաև Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնալու եմ մեծ գաղափարով. ունեմ իրականացնելու 4 ծրագիր/միտք: Շատ եմ սիրում ճամփորդել ու ամեն անգամ, երբ ցանկանում եմ ինչ որ բան անել, ճամփորդում եմ։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- ասել է նա: ![]() |

«Իրա դոշին խփած քարտեզի վրա Մեղրին չկա․ սահմանի առաջին 3-4 կիլոմետրը չկա»․ Ագարակի բնակիչ (տեսանյութ)
10521:54
«Թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
9520:24
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը կազինոյում տանուլ է տվել նաև բուժանձնակազմի աշխատավարձերը
14619:06
«Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
15217:54
«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
14716:24
«Արսեն Սաֆարյանի հետ քիչ եմ շփվում․ ենթադրում եմ՝ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում նաև ինձ ա մեղադրում»․ Ալեն Սիմոնյան
24214:30
Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
27314:18
«Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»․ Բորիս Մուրազի
18814:12

