«Դուդուկը մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը». Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը
![]() 727 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 16:35 «Աշխարհին ներկայացրի այս փոքրիկ փայտիկը։ Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը: Այն մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը: Սա հայկական, քրիստոնեական աղոթք է, մուսուլմանական գործիք չէ»: Ջիվան Գասպարյան Այսօր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան տարեդարձն է: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի: 1947թ. ազգային սիրողական համույթի հետ մեկնել է Մոսկվա: 1949թ. ընդունվել է Թ. Ալթունյանի անվան Ազգային երգ ու պարի համույթ և իր առաջին մասնագիտական հանդիսումը, որպես մենակատար, եղել է նշանադրությունը Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ: 1959թ., 1962թ., 1973թ., 1980թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոսկե մեդալի՝ միջազգային փառատոնին մասնակցելու համար: 1973թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1973-ին նրան շնորհվել է Ազգային Արվեստագետ պատվավոր կոչումը։ Տարիներ առաջ, Աբովյան պուրակում, իր արձանախմբի բացման արարողության ժամանակ, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով երկրի ներքաղաքական իրավիճակից, Ջիվան Գասպարյանն ասել էր. «Ես ուզում եմ, որ երկիրը խաղաղ լինի, որ չլինեն այդ ավազակությունները, որ այդ խուժանությունները դրսից չգան մեր ժողովրդի հացը հարամեն, որովհետև մենք էս վիճակով էլ ո՞ւր ենք գնում, եթե սրանից վատ եղավ՝ ի՞նչ ենք անելու: Պետք է այնպես անենք, որ սրանից վատ չլինի: Սա´ է մեր բոլորի նպատակը»: |

Օսկար-2026․ տարվա գլխավոր հաղթողները (տեսանյութ)
11909:12
«Շարունակելու ենք Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը». (լուսանկար)
16102:12
Հայտնի են տարվա վատագույն ֆիլմն ու դերասանները
35601:12
Հայաստանը «Եվրոտեսիլ 2026»-ում կներկայացնի Սիմոնը (տեսանյութ)
63611.03.2026, 22:00
Սթիվեն Սփիլբերգը կրկին աշխարհի ամենահարուստ հայտնին է՝ ըստ Forbes-ի։
187711.03.2026, 21:24
«Ստիպել են դիմում գրել, քանի որ համարձակվել է Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից խոսել»․ Տաթևիկ Հայրապետյան
75911.03.2026, 16:42
«Իսրայելն ու ԱՄՆ-ն վնասել են Սպահանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը»․ Բաղայի (լուսանկար)
144610.03.2026, 15:59
«Կշարունակի՞ աշխատել ՀՑԹԻ-ում և ստանալ աշխատավարձ՝ ցեղասպանության փաստը ժխտող կառավարությունից»․ Հայկ Դեմոյան
62210.03.2026, 14:24


