Քրդերը համաձայնություն են կնքել Սիրիայի կառավարական ուժերի հետ. ծրագրվում է ազատագրել նաև Աֆրինը
![]() 967 Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 01:00 Սիրիական իշխանության և քրդական SDF զինված խմբավորման ներկայացուցիչները բանակցություններ են վարել ռուսական Հմեյմիմ ավիաբազայում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նրանք քննարկել են այն միջոցները, որոնք հնարավորություն կտան վերջ դնել Թուրքիայի կողմից իրականացվող օպերացիային: Հնարավոր է, որ քրդերի ու սիրիական կառավարության միջև բանակցությունները հետագայում տեղափոխվեն Դամասկոս: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս բանակցությունների ընթացքում որոշում է կայացվել նաև ազատագրել Աֆրինը: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրդերը, ցանկանալով ապահովել իրենց անվտանգությունը թուրքական հարձակումներից, պատրաստ են բանակցությունների մեջ մտնելու Սիրիայի ու Ռուսաստանի հետ: Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն էլ տեղեկացնում է. «Հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ համաձայնագրի ստորագման մասին, որի մասին հայտարարվել է այսօր երեկոյան: «Այս գրոհին հակազդելու և կանխելու համար սիրիական կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի և տեղակայվի սիրիական-թուրքական սահմանի ողջ երկայնքով»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
