«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է». այսօր Թաթուլ Ալթունյանի ծննդյան օրն է

Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է, որին եթե շատ զարդարես՝ կկորչի ու կխեղդվի, կկռանա ու կփշրվի:
Թաթուլ Ալթունյան
Խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Թաթուլ Ալթունյանը Հայաստանի պետական երգչախմբի և Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի հիմնադիրն է, հայ խմբերգային արվեստի լավագույն ներկայացուցիչներից:
«Երբեմն մի պտղունց բարությամբ կարելի է չարության մի բլուր փլեցնել»,- ասել է տաղանդաշատ արվեստագետը:
Թաթուլ Ալթունյանը ծնվել է Ադանայում, 1901թ հոկտեմբերի 15-ին: Երևան է եկել 1915-ի գաղթի ժամանակ: Ի վերուստ երաժշտական տաղանդով օժտված հայ պատանի գաղթականի համար Երևանը դարձավ անփոխարինելի օջախ՝ տալով Թաթուլ Ալթունյանին հնարավորութիյուն՝ լիովին զարգացնելու թե՛ երաժշտի ու խմբավարի իր ընդունակությունները, թե՛ հայոց երգ ու պարի առինքնող աշխարհին խորաթափանց ճանաչողությունը, թէ՛ ազգային -ժողովրդական շնչով ստեղծագործելու տաղանդը:
Թաթուլ Ալթունյանն ավարտել է Երևանի և Լենինգրադի կոնսերվատորիաները: 1934-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Ալթունյանը տարբեր տարիների ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի, Հայաստանի պետական երգչախմբերը, ինչպես նաև՝ Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը, որը հետագայում կոչվել է Թաթուլ Ալթունյանի անունով:
Թաթուլ Ալթունյանը 1958–73-ին եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը, միաժամանակ ղեկավարել է ընկերության երգչախումբը: Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ:

Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
32829.10.2026, 23:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակույթին վերաբերող հարցեր
45429.10.2026, 23:31
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ՝ անվնաս վիճակում (լուսանկար, տեսանյութ)
73528.10.2026, 23:31
«Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության պարտավորությունն է»․ Հովիկ Ավանեսով
31628.10.2026, 11:42
Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել
36127.10.2026, 13:48
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
53425.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
56825.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
55324.10.2026, 23:36