«ՀՀ ԶՈւ-ում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձը չի տիրապետում մայրենի լեզվին». Ա. Բաբաջանյան
318 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 22:05 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է. «Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց տվեցին, որ մենք օրենսդրական-իրավական բացեր ունենք ինչպես անվտանգության մարմինների, այնպես էլ զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց գործունեության իրավակարգավորումների առումով: Այդ օրենսդրական բացերը ի հայտ եկան մի կողմից՝ ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի ազատումից, մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում տեղ գտած խայտառակ միջադեպերից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած և ի պաշտոնե ահռելի փաստաթղթային բազայի հետ առնչված անձը չի տիրապետում մայրենի լեզվին: Սրանք խնդիրներ են, որոնք ունեն առաջին հերթին օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն: Մյուս օրինագծով առաջարկվելու է ներմուծել ԱԱԾ, ՊՆ և Ոստիկանության համակարգերում բարձրաստիճան պաշտոնյաների հայերենի պարտադիր իմացության ցենզ և միայն ՀՀ քաղաքացի լինելու պարտադիր պահանջ։ Նշված երկու խնդիրներին էլ մենք բախվեցինք տակավին վերջերս, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ Մարտի 1-ի դատավարության ընթացքում մենք համոզվեցինք, որ Հայաստանի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը չի տիրապետում հայերեն լեզվին, այն դեպքում երբ հասանելիություն է ունեցել գերգաղտնի փաստաթղթերի, որոնք փաստորեն ի վիճակի չի եղել անգամ կարդալ: Նշված երկու օրինագծերի ամբողջացման նպատակով ներկայումս զբաղվում եմ այս ոլորտների իրավակարգավորումների միջազգային փորձով: Ուրախ կլինեմ լսելու նշված օրինագծերի վերաբերյալ փորձագիտական, մասնագիտական կարծիքներ, որոնք անպայմանորեն հաշվի կառնվեն օրինագծերի վերջնական տեքստում: Տեղեկացնեմ նաև, որ երկու օրինագծերի վերաբերյալ քննարկումներ ենք ծավալել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ և հնարավոր է նախագծերը ներկայացնենք համատեղ հեղինակմամբ»: |
Օրլովկան անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ
8016:00«6 տարվա մեջ նիկոլն ավիրեց 30 տարի կառուցվող ՀՀ անկախությունը»․ Ն․ Կիրակոսյան
7213:18«Կարող է լուծման տարբերակ առաջարկենք, ասեք մեր ուզածը չի, բայց կուտվի, ջանդամ, կարա լինի»․ Փաշինյանը՝ ոսկեպարցիներին (տեսանյութ)
13410:54Վրաստանում մտադիր են ԼԳԲՏ քարոզչության դեմ օրինագիծ գրանցել
17610:36Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
10610:24Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
9110:18Սպասվում են ձյան առատ տեղումներ (լուսանկար)
12208:30«Աշխարհը դառնում է ասիակենտրոն, մենք փրկություն ենք փնտրում Արևմուտքում». Վահե Դավթյան
13701:00