«Սերժ Սարգսյանն այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով»․ ԱԽ քարտուղար
![]() 426 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 22:45 «Երևի երկու տեղ է մնացել, որտեղով Սերժ Սարգսյանը փորձում է ներկայիս իշխանությանը հարվածներ հասցնել. մեկը Սահմանադրական դատարանն է, իսկ մյուսը՝ Ստեփանակերտը»,-այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Գրիգորյանն ասել է. «Երբ մենք 2015 թվականին ասում էինք, որ Սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, այս նույն դեմքով, որով Հրայր Թովմասյանը հարցազրույց է տալիս որոշ հեռուստաընկերությունների, նույն դեմքով մեզ համոզում էր, որ դա վերարտադրության համար չէ, այլ Սահմանադրությունը փոխվում է միայն երկիրը ժողովրդավարացնելու համար: Բայց հետագայում փորձը ցույց տվեց, որ դա վերարտադրության համար է, և իր մասնաբաժինը ունենալու համար սահմանադրական փոփոխություն է: Եվ ամբողջ այս գործընթացը դրա դեմ է, երբ որ Սահմանադրական դատարանը որոշակի չափով իրենց դուքյանն են դարձրել: Եվ այս առումով խնդիր կա այս հարցը լուծելու: Բնականաբար պետք է ասեն «քաղաքական հետապնդում»: Ուրիշ բան չեն ասելու: Որոշներին էլ քաղբանտարկյալ են հայտարարելու: Ասենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը կերել են ու իրենց հայտարարել քաղբանտարկյալ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
