«Արսեն Բաբայանը, Հրայր Թովմասյանն այստեղ փոքր մարդիկ են. մեծ հանցակիցների շղթա է գործել». Արման Բաբաջանյան
![]() 473 Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 23:00 «Այն ժամանակ, երբ ես հաղորդագրություն էի ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն, ցանկանում էի, որ քրեական գնահատական տրվի Հրայր Թովմասյանի այն գործողություններին, որոնցում իմ ուսումնասիրության և իմ հետևողական աշխատանքի արդյունքում հանցակազմ էի տեսել»,- «Հանրային հետռուստաընկերության» եթերում այսօր ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նշել է, որ Հրայր Թովմասյանին հանցակից է դիտարկել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: «Կարծում եմ, որ այստեղ մեծ հանցակիցների շղթա է գործել և գործել է այդ ժամանակ քաղաքական իշխանության պատվերով: Արսեն Բաբայանը, Հրայր Թովմասյանն իրականում այդտեղ փոքր մարդիկ են»,- ընդգծել է պատգամավորը: Նա նաև նշել է, որ ՍԴ նախագահի պաշտոնը յուրացնելով՝ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամրագրում էր իրենց իշխանության երկարակեցությունը. «Կարծում եմ, որ այստեղ շատ ավելի խորը գնացող և ավելի լուրջ անձանց շուրջ պետք է փնտրել այս իշխանության յուրացման իրական հեղինակներին: Իրական նպատակները պետք է վեր հանել, որովհետև սրանք եղել են գործողություններ մեր պետականության դեմ»,- ասել է Բաբաջանյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
