«Կառավարական առանձնատանը պետք է ապրի ՀՀ ղեկավարի ընտանիքը». Նիկոլ Փաշինյան
![]() 411 Շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ., 17:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Հանրապետության թիվ 1 առանձնատունը: Վարչապետն ասել է, որ Ս. Սարգսյանի հեռանալուց հետո առանձնատանը մեծ փոփոխություններ չեն արվել, միայն սենյակների որմնային գունային որոշ փոփոխություններ են կատարվել: Ավելացվել են կահույքի մի քանի կտորներ, որոնք հայկական արտադրության են: Ավելացվել է նաև մի ռոյալը, որը «Կոնդի» պահեստից են գտել: Վարչապետը պնդեց, որ այդ առանձնատունը պետք է վերադարձվի ՀՀ-ին: «1,5 տարի առաջ կառավարությունը որոշում էր, որ այս տունը՝ անկախ ամեն ինչից, պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականությունը: Մեր կառավարությունն ու հեղափոխությունը կասեցրեց դա, որոշում կայացրեց, որ առանձնատունը պետք է լինի պետական: Այստեղ պետք է ապրի ՀՀ ղեկավարի ընտանիքը»,- ասաց նա: Ն.Փաշինյանը նշեց նաև, որ ինքը պարբերաբար անդրադառնալու է իրենց մասին «ամենապոպուլյար» բամբասանքներին, որոնք տարածելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում: Նա հերքեց, որ իր տիկինը՝ Աննա Հակոբյանը պետական ինքնաթիռով արտերկիր է մեկնել: Բացատրեց նաև, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ից չարտերային թռիչքով մեկնել ու վերադարձել: Ըստ նրա՝ ինքը պետք է սեպտեմբերի 21-ին մասնակցեր Անկախության օրվա տոնակատարություններին, «Մեր ժամանակի հերոսը» մրցանականաշխությանը, հասցներ ՀՀ-ում մասնակցել Սինգապուրի նախագահի պաշտոնական արարողություններին: Եվ դրա համար չկար չվերթային այն տարբերակը, որը հնարավորություն կտար ժամանակին վերադառնալ ՀՀ և մասնակցել նախանշված միջոցառումներին: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
