«Իշխող ուժը հնարավորություն ունի մեղմացնելու իր ստեղծած վիճակի հետևանքները». Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է. «Եթե կարճ, ապա «քաղբանտարկյալ» նշանակում է «ազատությունից ակնհայտ ապօրինի զրկված», գումարած՝ «քաղաքական մոտիվացիա»։ Արդեն երկու շաբաթ է ինչ Արսեն Բաբայանն ակնհայտ ապօրինի զրկված է ազատությունից։ Թե ինչու «ակնհայտ ապօրինի», շատ է խոսվել։ Այստեղ հիմնավորումները նորից չեմ բերելու։ Իսկ այ «քաղաքական մոտիվացիայի» մասին, այդքան էլ շատ չի խոսվել։ Ավելի ճիշտ՝ խոսվել է առավելապես Սահմանադրական դատարանը «գրավելու» և ՍԴ նախագահից ձերբազատվելու, իշխող ուժի քաղաքական մոտիվացիայի համատեքստում։
Իսկ «քաղաքական մոտիվացիայի» մյուս՝ ոչ պակաս կարևոր բաղադրիչը՝ Արսեն Բաբայանի կողմից իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության պրոֆեսիոնալ, փաստարկված քննադատությունը կարծում եմ՝ բավարար չափով լուսաբանված չէ։ Հունվարին հանրային ծառայությունն ավարտելուց ի վեր, մինչ ազատությունից ապօրինի զրկվելը, Արսենը ոչ թե պարզապես քննադատական կոնտենտ տարածող էր, այլ որական քննադատական կոնտենտ ստեղծող: Ավելին, նա որպես այդպիսին էր ընկալվում հակադիր «խմբագրական քաղաքականություն» ունեցող լրատվամիջոցների կողմից։ Արսենի խոսքը տարածվում էր և հաճախ հետևանք առաջացնում։ Ուստի Արսենին ակնհայտ ապօրինի մեկուսացնելով՝ իշխող ուժը փաստացի լռեցրել է իր արժեքավոր քննադատին ու հանրային վերահսկիչին, և սա ինքնին լրջագույն «քաղաքական մոտիվացիա» է պարունակում։
Ստորև՝ Արսենի քննադատական խոսքի որոշ նմուշներ։
Հ. Գ. Իշխող ուժը լավ հնարավորություն ունի մի փոքր մեղմացնելու իր իսկ ստեղծած վիճակի՝ իր համար անցանկալի հետևանքները՝ օգտագործելով ընձեռված հնարավորությունը և Արսենին ազատ արձակելով անձնական երաշխավորությամբ։ Անձամբ ես դեռ 2-3 օր պահպանելու եմ հույսս, որ այդ հնարավորությունից օգտվելու են։
Հ.Գ. 2. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»։

Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում
5210:30
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
5110:18
Պեսկովը գնահատել է ԱՄՆ-ի դերը ուկրաինական հարցի կարգավորման գործում
7210:09
«Նախատեսվում է, որ 2 ամիս հետո Դիլիջանի հանքային ջրերի գործարանը վերստին կաշխատի»․ Ոսկան Սարգսյան
5509:42
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6708:24
Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
104Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
93Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
93Երեկ, 17:30