«Արայիկ Հարությունյանի նկատմամբ պրիմիտիվ ու բռի արշավը տեղավորվում է քաղաքական հստակ հաշվարկի մեջ». Հովհաննես Հովհաննիսյան

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արայիկ Հարությունյանի նկատմամբ այս պրիմիտիվ ու բռի արշավը տեղավորվում է քաղաքական հստակ մի հաշվարկի մեջ, երբ իշխող ուժի որևէ ներկայացուցիչ թիրախավորվում է ու բոլոր միշիկնյուզերն ու այլ խմբերը փորձում են հնարավորինս վարկաբեկել այդ անձին։ Եթե հիշում եք, այդպիսի պարբերական հարձակումների են ենթարկվում քաղաքական թիմի այլ անդամներ ևս՝ հույս ունենալով, որ նույն քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ կլռեն կամ կչարախնդան։ Ուրեմն իմացեք՝ մենք միասնական ենք ինչպես երբևէ։ Իսկ այս քաղաքական արշավն ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենակարևոր ռեսուրսի՝ հանրային վստահության մաշեցմանը, քանի որ, ի տարբերություն հակընդդեմ ուժերի, մենք ոʹչ օլիգարխիկ իշխանություն ենք, ոʹչ կոռումպացված համակարգ և չենք տիրապետում ձեր անսահմանափակ մեդիա ու ֆինանսական ռեսուրսներին։ Այնպես որ, հարգելիներս, սա Արայիկ Հարությունյանի դեմ ուղղված արշավ չէ, այլ հնի ու հետադիմականի արշավն է նորի ու առաջընթացի դեմ։
Արայիկ Հարությունյանն իմ ճանաչած ամենաազնիվ մարդկանցից է և նրա ուղղամտությունն ու ճշմարտախոսությունը ոչ թե պետք է պախարակել, այլ գնահատել, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ունենալ չկոռումպացված երկիր, որակյալ կրթություն ու լուսավոր ապագա»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
18803:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
45620.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
51020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
52020.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
105017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
99416.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
304416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
214315.07.2026, 21:35