«Այստեղ լուրջ անելիք ունեն Վրաստանի իրավապահ մարմինները». Շիրակ Թորոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, օրերս ցավով տեղեկացանք, որ սույն թվականի ապրիլ ամսից սկսած արդեն 2-րդ անգամ վանդալիզմ է գրանցվել Ախալքալաք քաղաքին մերձակա Ճգնավորի վանք կոչվող սրբատեղիում:
Դժվար է պատկերացնել, որ Ջավախքում ապրող որևէ մեկը կարող է նման սրբապղծություն անել: Չնայած՝ տականքն ազգություն ու կրոն չունի և, ցավոք, մեր մեջ էլ կարող է լինել դրանից: Սակայն, դատելով այն հանգամանքից, որ հանցագործությունը կրկնվում է երկրորդ անգամ, ակնհայտ է դառնում, որ այն միտումնավոր է կատարվում: Իսկ ովքե՞ր կարող են այդ միտումն ունենալ, եթե ոչ այն օտար տարրերը, որոնք վխտում են Ջավախքում: Այոʹ, սիրելի հայրենակիցներ, նորից ու նորից պետք է առաջ մղվի Ջավախքում կազինոների և ստվերային հասարակաց տների վտանգավոր գոյության հարցը, որոնք «հրաշալի» շարժառիթ են չարակամ օտարների համար՝ գտնվելու Ջավախքում և չարագործություն անելու:
Սա, իհարկե, ենթադրություն է, բայց՝ չափազանց հիմնավոր: Հետևաբար, այստեղ լուրջ անելիք ունեն Վրաստանի իրավապահ մարմինները: Այս կրկնահանցագործությունը չբացահայտելը կստեղծի անպատժելիության մթնոլորտ, որն առիթ կտա նմանատիպ այլ հանցագործությունների, կխաթարի տեղի բնակչության ապահովության զգացողությունը, ինչը կնվազեցնի պետական մարմինների հեղինակությունն ազգաբնակչության շրջանում: Իսկ եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա սա արդեն ազգային և պետական անվտանգության խնդիր է»:

«Հարցս Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության մասին էր, որին դուք վախեցաք պատասխանել». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
167Երեկ, 11:42
«Արդյոք մշակութային ժառանգությունը սահմանափակվում է երկրի պետական սահմաններով». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
156Երեկ, 11:36
Ռաիսա Մկրտչյանին հրաժեշտ տվեցին ծափերով (տեսանյութ)
40630.06.2026, 13:24
«Ձեր արվեստը կապրի սերունդների հետ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
60927.06.2026, 13:12
Մահացել է Ռաիսա Մկրտչյանը
62627.06.2026, 10:24
«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
65525.06.2026, 22:06
Կաթողիկոսն ու «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
64424.06.2026, 20:18
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
50424.06.2026, 11:54