«Լավրովը Քոչարյանին ասաց՝ նստիր տեղդ». Լավրովի այցի մեսիջները՝ ըստ քաղաքագետի. «ՀԺ»
![]() 666 Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 09:35 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, թե «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի», ռևերանս է՝ ուղղված Հայաստանին: Այս կարծիքին է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ սրանով Լավրովը փորձեց վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների հավասարակշռությունը և Հայաստանի հետ նոր քաղաքականության ձևավորման հիմք դրեց: Լավրովի երեկվա այցի մյուս կարևոր մեսիջը թերևս այն էր, որ ինքը համաձայն է Փաշինյանի առաջարկած բանաձևին՝ «Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»: «Այստեղ դժվար է վիճել»,- այս բանաձևի կապակցությամբ երեկ Հայաստանում հայտարարեց Լավրովը: Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ Փաշինյանի առաջարկած այդ բանաձևը Ղարաբաղի հարցում անշարժ պատկերացումները շարժում է դեպի դրական ելքի միտում: Մյուս և հավանաբար ամենաշատ քննարկված մեսիջը, որ երեկ Լավրովը հղեց՝ հետևյալն էր. «Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումների, բանակցությունների սկզբում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնի Երևանը»: Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը. այս հարցում նա կարծես թե երկմտելու տեղ չթողեց, սակայն կասկածներ այնուամենայնիվ հայտնվեցին: «Ինձ թվում է Քոչարյանին նկատի ուներ: Բոլորն են ասում, որ Քոչարյանի ժամանակ է Արցախը բանակցային գործընթացից դուրս եկել և այդ լուրերը Լավրովը փաստորեն հաստատում է: Ռուսները սովորություն ունեն՝ լուրերը տարածում-տարածում են, հետո կամ հերքում են կամ հաստատում, նայած ինչպես է ձեռնտու: Էս պարագայում նա ՔՊ-ի բանաձևով Քոչարյանին ասում է՝ նստիր տեղդ»,- իր կարծիքը հայտնեց քաղաքագետը: Նրա համոզմամբ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում եւ նրանք որոշել են «հանձնել» նրան»:
|
«Այս զառանցանքի նպատակն է ջնջել մեր ինքնությունը, ունենալ վերահսկելի հասարակություն»․ Լիլիթ Գալստյան
110Երեկ, 22:54«ՔՊ-ում դիմագիծ ունեցող մարդ չպետք է լինի, Հայկ Սարգսյանը կլքի ՔՊ-ի շարքերը»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
202Երեկ, 22:42«Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի». Հակոբ Բադալյան
129Երեկ, 22:12«Ադրբեջանը պահանջ կդնի, թե ինչ զիջումներ անի Փաշինյանը՝ իրեն օժանդակելու և վերընտրվելու համար»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
160Երեկ, 22:00«Մարտի 1-ի համար պատասխանատվություն կրողները չպետք է մասնակցեն ՀՀ քաղաքական գործընթացներին». Արման Բաբաջանյան
114Երեկ, 20:48«ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները հիմնված են ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա». Մարիա Զախարովա (տեսանյութ)
144Երեկ, 20:02«Ի՞նչն է ստիպում մարդկանց մասնակցել ընտրությունների, որտեղ ի վիճակի չեն հաղթելու»․ Կարեն Հեքիմյան
224Երեկ, 19:48«Փաշինյանն անձամբ է իրականացնում երկրի ավերումը և գիտակցում է իր գործած չարիքի ծավալը»․ Լևոն Տեր-Պետրոսյան
167Երեկ, 19:30