Ամերիկայում փոխվել է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբերի 16-ը ՀՀ խորհրդարանական պատվիրակության ամերիկյան այցի վերջին օրն է: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի եւ Մայքլ Լեմոնի հետ: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները:
«Շատ կարեւոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և զարգացումներով, այլև հստակ արձանագրեցին, որ նաև Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի և այլ ճանաչողության մակարդակ», - «Ամերիկայի Ձայն»-ին հանդիպումից հետո պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:
Նախկին դեսպաններին, որոնք Երեւանում իրենց պաշտոնավարման տարիներին ուշադիր հետեւել են Հայաստանում ընթացող զարգացումներին, հատկապես հետաքրքրում էին նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ նշեց, որ խորհրդարանում աշխատանք է ընթանում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն իր կողմից նշեց, որ նոր «Ընտրական օրենսգրքի» մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:
Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաեւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած հանդիպումները կարեւոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար.
«Մենք մի քանի հիմնական ուղղություններ նշել ենք այս պահի դրությամբ. Ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում և մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել և պայմանավորվել աշխատել միասին և հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի և առարկայական»:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ընտրված նոր խորհրդարանում սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել:

«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
2419:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
2619:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
3619:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
6319:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7818:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8217:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6817:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
7116:48