«Հները վերադասավորվում են. քայլեր ձեռնարկեք». Գարեգին Միսկարյան
![]() 438 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 05:20 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության և ԱԱԾ-ի օրինակով կարելի է հետահայաց գնահատել կառավարող ուժի անցած մեկ և հեղափոխական ուժի մեկուկես տարվա արած հետհեղափոխական ռեֆորմները։ Համակարգի էն հատվածները, որոնք ղեկավարում են նորերը՝ ԿԳՄՍ, Սոցապ, Տարածքային կառավարում, Նորագույն տեխնոլոգիաներ և այլն, ամեն օր նոր փոփոխություններ են բերում, եթե ոչ հեղափոխական ճանապարհով, ապա, թեկուզ և դանդաղ, բայց առնվազն քայլ առ քայլ խնդիրները լուծելով առաջ են գնում։ Իսկ ի՞նչ է կատարվում իրավապահ համակարգում, որտեղ նշանակվել էին հները։ Եթե մի բառով՝ ոչինչ, իսկ եթե իրատեսական գնահատական տանք, ապա ամեն գնով կոծկվում էր և կոծկվում է նախորդների (իրենց) կատարած նախկին և ներկա հանցագործությունները և, որ ավելի վատ է, համակարգը վերակազմավորվում է իրենց (նախկինների) համար գերադասելի դասավորվածությամբ։ ԱԱԾ-ի և ոստիկանության օրինակով կարելի է հասկանալ, թե ինչպես մենք կորցրեցինք մեր թանկ ժամանակը երկու պատեհապաշտների «շանս» տալու վրա։ Ավելին, ոստիկանության համակարգը հիմա ղեկավարում է նախկինի մի տեղակալը, ԱԱԾ-ն՝ նախկինի մյուս տեղակալը։ Ի՞նչ են տալու նրանք մեր պետությանը, բացի նոր ժամանակի ու ռեսուրսների վատնումը՝ ոչինչ։ Իսկ որ ավելի վատ է, նրանք սերտ կապերի մեջ են իրենց իրական ղեկավարների հետ, որոնց հետաքրքրությունները, ցավոք, ոչ մի կերպ չեն համընկնում հեղափոխական Հայաստանի օրակարգերի ու մարտահրավերների հետ։ Բայց ինչ եղել, եղել է... Էս ամենի մեջ ամենացավալին էն չի՝ ինչ եղել է, այլ էն՝ ինչ լինելու է, եթե կառավարող ուժի էդ կառույցներում ռեֆորմներ անելու բռնած գիծը նույն ձևով շարունակվի։ Հները վերադասավորվում են, պարոն վարչապետ, քայլեր ձեռնարկեք իրավապահ համակարգը փոխելու։ Մեռանք սպասելով։ Նկատել եք, չէ՞, որ նախկինները խուսափում են էդ համակարգի վերաբերյալ որևէ գնահատականից։ Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև իրենք են իրենցով։ Հ. Գ. Հա, ու սկսեք նախկինների կողմից պետության զավթման քաղաքական գնահատականից»։ |

«Հայ մարզիկը կպահպանի ՀՀ-ի և ժողովրդի արժանապատվությունը, որից գործող կառավարիչները մասնահատումներ են անում». Նարինե Մկրտչյան
10603:06
«Վենեսուելայի շուրջ կատարվող վերջին զարգացումների մասին՝ միայն իրավական կտրվածքով». Զառա Հովհաննիսյան
13802:06
«Երբ խաբվածները հասկանում են, որ իրենց խաբել են, բանը բանից անցնում է». Արա Արայան (տեսանյութ)
13601:06
««Սրբազան» ավազակաորջը». Անդրանիկ Թևանյան
17501:00
Անսովոր միջոց՝ քունը հեշտացնելու համար
19200:32
«Շուտով կսկսվի Վենեսուելայի նավթի ու երկրի պաշարների առևանգումը». Վահե Սարգսյան
14400:12
«Հայաստանը Թրամփիզմի «խաղաղության» կովկասյան կիզակետում». Արեգ Սավգուլյան
198Երեկ, 23:42
Բիթքոյնը 17 տարեկան է
190Երեկ, 23:28
