«Առանց ԱՄՆ-ի հետ փոխշահավետ հարաբերությունների` դժվար կլինի բարձրացնել Հայաստանի անվտանգությունը». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է. «Էսպիսի բան. ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման բնույթն ու դինամիկան անմիջականորեն ցույց է տալիս մեր իշխանությունների ինքնուրույնության ու երկրի անկախության աստիճանը։ Մարտիմեկյան ողբերգությունից հետո՝ ՀՀ-ում իրենց գործունեությունը դադարեցրին «Հազարամյակի մարտահրավերներ» ու «Լինսի» հիմնադրամները, կրճատվեց Հայաստանին ու Արցախին տրվող ամերիկյան ֆինանսական օգնությունը, իսկ Հայաստանի անբնական ցատկը ԵԱՏՄ՝ ԱՄՆ-ին ստիպեց ՀՀ-ն դիտարկել որպես անվստահելի ու բացառապես ռուսական շահերն սպասարկող երկիր։ Առանց ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործընկերային հարաբերությունների ու բազմակողմ կապերի խորացման՝ բավականին դժվար (եթե ոչ անհնարին) կլինի բարձրացնել Հայաստանի ինքնուրույնության ու անվտանգության աստիճանը, միջազգային հեղինակությունը, արդիականացնել տնտեսությունն ու բանակը, զարգացնել ժողովրդավարական ինստիտուտներն ու դիմագրավել արտաքին մարտահրավերներին»։

Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացու
4310:30
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
4010:18
Պեսկովը գնահատել է ԱՄՆ-ի դերը ուկրաինական հարցի կարգավորման գործում
6410:09
«Նախատեսվում է, որ 2 ամիս հետո Դիլիջանի հանքային ջրերի գործարանը վերստին կաշխատի»․ Ոսկան Սարգսյան
5109:42
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6608:24
Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
101Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
92Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
92Երեկ, 17:30