#Beeline-ը կեղծ գովազդով մոլորեցնում է բաժանորդներին

MAMUL.am-ի խմբագրությունն այսօր ահազանգեր է ստացել քաղաքացիներից առ այն, որ Beeline ընկերությունը գովազդի միջոցով կեղծ տեղեկատվություն է տարածում իր նոր առաջարկի վերաբերյալ, և որ ընկերության գրասենյակ այցելությունից հետո պարզվում է, որ գովազդի բովանդակությունն ամբողջությամբ կեղծ է։
Խմբագրությունն ուսումնասիրել է քաղաքացիների ահազանգը։ Այսպես. օրերս Բիլայն ընկերությունը ներկայացրել է ծառայությունների նոր փաթեթ՝ Combo 4-ը՝ լայնորեն գովազդելով ընձեռած հնարավորությունները (գովազդի տեսանյութը կարող եք դիտել նյութի վերջում)։
Գովազդում նշվում է, որ ծառայության
1. արժեքն է 4000 դրամ,
2. ներառում է 100 մբ ինտերնետ,
3. հեռուստաալիքներ, բջջային ու ֆիքսված կապ,
4. առանց որևէ հետագա պարտավորությունների։
Ընդ որում, գովազդում մի քանի անգամ նշվում է այն հանգամանքը, որ նոր փաթեթից օգտվողը «հետագա որևէ պարտավորություն» չունի։
Խնդրի ուսումնասիրության ընթացքում խմբագրությունը պարզեց, որ քաղաքացիների դժգոհություններն իրականությանը համապատասխանում են։
Պարզվում է, որ վերոնշյալ առաջարկը գործում է մասնակի, մի շարք պարտավորություններով կամ բացարձակ չի գործում։
Անդրադառնանք փաստին՝ ըստ կետերի։
Իրականում, գովազդվող փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ստորագրել մի պայմանագիր, համաձայն որի՝
1. քաղաքացին պարտավորվում է կնքել 18 ամիս ժամկետով պայմանագիր, որը խախտելու դեպքում քաղաքացին պարտավորվում է որպես տույժ վճարել մոտ 30.000 դրամ։
Բացի այդ՝
2. ծառայության արժեքը 4000 դրամ կլինի միայն մինչև 2020թ․ հունիսը, որից հետո այդ արժեքը միանգամից փոխվում է 8.500 դրամի։
Բացի վերոնշյալը՝
3. 100 մեգաբիթ արագությունը տրամադրվում է ոչ բոլոր դեպքերում, միայն այն դեպքում, եթե բաժանորդի տեղանքը տալիս է նման հնարավորություն (համաձայն մեր տեղեկությունների, նման հնարավորություն ունի բաժանորդների միայն 10%-ը)։
Բացի վերոնշյալը՝
4. սույն փաթեթը հասանելի է միայն նոր բաժանորդների համար։ Հին բաժանորդների համար գործում է ավելի պակաս հնարավորություններով և անհասկանալի պայմաններով այլ առաջարկ (օրինակ, անցում կատարողի բջջային ինտերնետի ծավալի նվազեցում և այլն)։
Վերոնշյալ փաստի առթիվ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։

«Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը»․ Լևոն Ազիզյան
27Երեկ, 23:54
Flydubai-ի չվերթները դեպի Իսրայել կդադարեցվեն վեց օրով
42Երեկ, 23:48
«Ոչ մի երեխա չպետք է դպրոցից տուն վերադառնա կոտրված ինքնագնահատականով»․ Անուշ Պողոսյան
38Երեկ, 23:30
«Ադրբեջանը ՔՊ-ի միջոցով արգելում է հայերին համախմբվել, սգալ, մխիթարվել և սգի արդյունքում նպատակ ձևավորել». Հովհաննես Իշխանյան
47Երեկ, 23:18
Թրամփն Իրաքից զորքերի դուրսբերումն անվանել է «դեպի դժոխք թանկարժեք էքսկուրսիա»-ի ավարտ
124Երեկ, 23:01
Շենգավիթի դպրոցներից մեկի դիմաց թմրանյութ պահելու համար տղամարդու են ձերբակալել (տեսանյութ)
54Երեկ, 22:54
Ռուսական հարվածից հետո Կիևը հոսանքազրկված է
86Երեկ, 22:37
«Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումներն այսուհետ կուղարկվեն SMS-ով»․ ՄՍԾ
59Երեկ, 22:24