Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի կառուցած օսմանյան բաղնիքը

Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ):
Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պիտի վերականգնել, այլ ոչ թե վաճառել. այս մասին հայտնում է Haberler-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հնամենի բաղնիքի ներսն ավերված է և օգտագործվում է որպես ավտոտեխսպասարկման կենտրոն:
Նշվում է, որ 1582թ. Օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի մայրը ճարտարապետ Սինանին պատվիրել է կառուցել այդ բաղնիքը:
1947թ. Այաքափը բաղնիքը սկսել է օգտագործվել որպես փայտանյութի պահեստ: Այժմ բաղնիքի որոշ մասեր աղբակույտերով են լցված:
Չնայած պատմական բաղնիքի տանիքը և պատերի մի մասը քանդված են, այնուամենայնիվ, այն շարունակում է պահպանել երբեմնի շքեղ տեսքը:
Հիշեցնենք, որ ծագումով հայ Միմար Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը 16-րդ դարում։ Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մուսուլմանական, այլև համաշխարհային մշակույթի համար: Նրա ճարտարապետական գործունեությունը տևել է 50 տարի՝ 1538-1588թթ: Միմար Սինանի անունով է սկսվել օսմանյան վերածծնդի պատմությունը կամ «մուսուլմանական ճարտարապետության դասական ժամանակաշրջանը»:

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
69324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
37123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
37923.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
181020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
144719.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
73318.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
153618.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
68717.09.2026, 21:36