Կաշառք ստանալու պահին ոստիկանության ծառայող է ձերբակալվել

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55.000 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառքի առարկա հանդիսացող 55.000 դրամից 25.000 դրամը ստանալոց անմիջապես հետո ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչին բռնել ու բերման են ենթարկել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։
Ոստիկանության ծառայողը ձերբակալվել է։

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխար ու գառ է սատկել
6910:42
Ավտովթար՝ Ուրցաձորում․ 60-ամյա վարորդը մահացել է
10003:06
«Նիկոլականները սադրիչ էին ուղարկել, ով վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
133Երեկ, 16:12
Ազովի ծովում նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցիներ են զոհվել
319Երեկ, 14:41
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում
113Երեկ, 11:12
Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
14804.06.2026, 11:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
52003.06.2026, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
22403.06.2026, 09:12