Փաշինյանի հանդիպումը թեկնածուների հետ ֆուրոր է առաջացրել Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում: Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին՝ «չնկատելու» առումով: Ի դեպ, շաբաթ օրը նույնական վերաբերմունք դրսևորեց նաև իշխանական Հ1-ը, որը տեղեկացրեց Աշոտ Ղուլյանի առաջադրման մասին, սակայն նույն օրը առաջադրված Բալասանյանի մասին քար լռություն պահեց:
Ինչո՞ւ չէին հրավիրել Բալասանյանին Փաշինյանի հետ հանդիպման՝ հարցրինք նրան առաջադրած «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին։ «Կդժվարանամ ասել, իրե՛նց պետք է հարցնել»: Եթե հրավեր ստանայիք, կգնա՞ր։ «Չեմ կարող ասել, կստանայինք՝ կորոշեինք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17303:36
«Սա հաղթած թիմի տեսք չի». Լևոն Զուրաբյան
9503:30
Ծեծկռտուք՝ Նոր Արեշում (տեսանյութ)
7403:24
«Ռեժիմի նոր մանիպուլյացիաները». Արթուր Խաչիկյան
8003:18
«Ուղիղ ցուցում՝ Վահագն Հովակիմյանին, ուղիղ հրավեր ընդդիմությանը՝ բախման ու արյունահեղության». Արգիշտի Կիվիրյան
7203:12
«Ժողովրդի ձայնը գողացողը պատասխանատվության է ենթարկվելու». ԴՕԿ
106Երեկ, 17:24
«Կարևորը՝ ձևավորվի ԱԺ, որը նպաստելու է Հայաստանի անվտանգությանը և զարգացմանը»․ Վաղարշակ Հարությունյան
94Երեկ, 17:06
«Այսօր ազգը զարթոնքի պահանջ ունի»․ Արտակ Սարգսյան
89Երեկ, 16:54