«90-ականների սկզբին Հրանտ Մարգարյանը թմրանյութ էր տեղափոխում, գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը». Արման Բաբաջանյան

ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հայտարարեց, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել՝ երկրում, պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ:
«Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ: Կարծում եմ՝ ԱԺ-ն պիտի անմասն չմնա այսպիսի երևույթներից, և մենք պիտի մեր գնահատականը տանք, որովհետև վերջնահաշվում կարծես թե թիրախն ԱԺ արտահերթ ընտրություններ են, և բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն:
Մենք շատ լավ գիտենք՝ Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 1990-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը: Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր, 31-ի գործն ինչի մասին էր, Հոկտեմբրի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ:
Կարծում եմ, որ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք, այդպիսի հանձնարարություն՝ պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու: Այս կուսակցությունը մեդիայի բոլոր ռեսուրսներն օգտագործում է՝ թույնը թափելու երկրում փոփոխությունների դեմ: Թող խելքները գլուխները հավաքեն, և ԱԱԾ-ն թող ուղղակի իր ուշադրության տակ առնի այս երևույթը: Մենք չենք կարող կրավորական կերպով հանդուրժել այսպիսի երևույթները»,- խոսքն ամփոփեց Ա. Բաբաջանյանը:

«Դատարանի դիմաց հարցազրույց չեմ տալիս». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
010:24
«Պուտինը պարտվեց նրանց»․ Սաակաշվիլի
2110:16
ՔԿ-ից հայտնել են՝ ինչու են խուզարկում Արեգնազ Մանուկյանի բնակարանը
4909:36
«Իրանը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի հիմնական կետերը»․ #PressTV
5709:28
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են. «Հրապարակ»
4509:06
Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին. «Հրապարակ»
4909:00
Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
3808:54
«Փողոցի «գեներատորը» քաղաքականությունն է». Հակոբ Բադալյան
6703:12