Արցախի պատմամշակութային ոլորտի համար բյուջեից կհատկացվի շուրջ 122 միլիոն դրամ
![]() 808 Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ., 01:25 Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է պատմամշակութային ոլորտի 2020թ. հատկացումների հարցը: Ըստ այդմ, Գտչավանքի վանական համալիրի տարածքում նախատեսվում են աշխատանքներ իրականացնել եկեղեցու ներսի պատերի վրա: Վերջիններիս վրա առկա են բազմաթիվ փորագրություններ, որն, ըստ նախարարի, արվել է հուշարձանի անբարեխիղճ այցելուների կողմից: Շուշիի շրջանի Հունոտի քարե կամրջի վերականգնման աշխատանքների իրականացմամբ նախատեսվում է շարունակել 2019թ-ին մեկնարկած կամրջի վերականգնման աշխատանքները: Ասկերանի ամրոցի օգտագործման, տարածքի բարեկարգման և երկայնական պատերի վերականգնման աշխատանքները հիմնականում կիրականացվեն երկայնական պատերի վերականգնման ուղղությամբ: Շուշիի պարսպապատերի և աշտարակների վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը կապված է Շուշիի պարսպապատերի աշտարակներից մեկի վթարային վիճակի հետ: Հուշարձանների տարածքների բարեկարգման և կազմակերպման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տարածքում գտնվող «Վահան Բեյ» կոչվող կամրջի ամրակայման և վերականգնման աշխատանքներ ու Շուշի քաղաքի Գարեգին Նժդեհ և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում գտնվող նախկին թեմական դպրոցի վթարային պատի քանդման և վերաշարման աշխատանքները: Հուշարձանների գիտավերականգնողական նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման համար 2020թ-ին նախատեսվում է 14 միլիոն դրամ, տեղեկացնում է «Արցախպրես»-ը: |

Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը (տեսանյութ)
12311:30
«Խազեր 2026». հայտնի են մրցանակակիրները
186Երեկ, 22:18
Ներկայացվում է «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը
41826.03.2026, 22:00
«Կանազ» մշակույթի տունը՝ հրդեհից հետո (լուսանկար)
47026.03.2026, 20:48
«Միջազգային կառույցների ընտրովի մոտեցումները նպաստում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականության շարունակականությանը». հայտարարություն
59125.03.2026, 03:06
«Թող նախանձողները պայթեն». Թուրքիայում հայտնաբերվել է 1500-ամյա խճանկար (տեսանյութ)
154524.03.2026, 20:58
Իրանում հարվածների հետևանքով ավելի քան 120 պատմական հուշարձան է վնասվել
112723.03.2026, 14:45
Մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը
183320.03.2026, 19:24
