«Չի կարելի օգտագործել բոլոր միջոցները՝ սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ». Նաիրի Հոխիկյան
![]() 351 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 02:15 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին օրերին հաճախ եմ հանդիպում հայտարարությունների, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը շարունակում է Ռեջեփ Էրդողանի հետ բարեկամությունը, մինչդեռ ԱՄՆ-ն հանուն հայերի հարաբերություններ է փչացնում Թուրքիայի հետ: Նախ՝ ԱՄՆ Սենատի կողմից ցեղասպանության ճանաչումը չի եղել հանուն հայերի, այլ՝ շնորհիվ ԱՄՆ հայկական կազմակերպությունների ջանքերի և նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության: Ապա՝ ռուս-թուրքական հարաբերություններին պետք չի խանդով նայել, ինչպես ռուսները խանդով չեն նայում Հայաստանի և Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին: Ընդհանրապես, չի կարելի անձնական վերաբերմունքից կամ ֆինանսական շահերից ելնելով՝ օգտագործել բոլոր միջոցները՝ սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ, հաշվի առեք, որ այս երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են, և ՀՀ բարձրագույն իշխանությունը պաշտոնապես հակառակը չի հայտարարել: Հարգե՛ք ձեր հայրենի երկրի ազգային շահը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
