«Փաշինյանի առջև այդ առաջադրանքը դրել են «հեղափոխության» պատվիրատուները». Արթուր Ղազինյան
![]() 314 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ., 12:00 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառն ու իմաստը։ Եթե տեղի ունեցածին նայենք խորաթափանց և սթափ հայացքով, ապա պարզ կդառնա, որ դա շատ խնամքով մշակված սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում վարկաբեկել և «փչացնել» ԱԳ նախարարին։ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է և մասնակցելով այդ «փակ» քննարկմանը, նա կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը։ Առանց Փաշինյանի ուղիղ հանձնարարության նա ուղղակի կարհամարհեր այդ քննարկմանը մասնակցելու ցանկացած հրավեր։ Իսկ Փաշինյանի առջև այդ առաջադրանքը դրել են «հեղափոխության» պատվիրատուները, որոնք նպատակ ունեն հասնել ԱԳ նախարարի փոփոխության և նախարարի պաշտոնում տեսնել իրենց համար ցանկալի մարդու։ Մեղադրելով և քննադատելով Մնացականյանին՝ դուք փաստացի մասնակցում եք այս ծրագրին և ջուր լցնում նրանց ջրաղացին։ Իսկ եթե կա ինչ-որ մեկը, ով պետք է պատասխան տա սրա համար, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, բոլոր քննադատություններն ու մեղադրանքները պետք է ուղղված լինեն նրա հասցեին։ Հ. Գ. Ավելի քան համոզված եմ, որ Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպմանը տվել է թերի և ոչ ամբողջական տեղեկատվություն»։ |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
