«Սա արցախյան պատերազմից հետո բանակի նկատմամբ իշխանությունների կատարած լրջագույն քայլերից է». Զոհրապ Եգանյան
![]() 395 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ., 13:35 Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2009-ից բանակում չծառայածներից եմ խոսում, առաջին մարդն էի, որ այդ պահին ԱԺ-ի ու Կառավարության չծառայած անդամների անունները հրապարակեց, հետո որոշ ժամանակ այս թեման տաք պահվեց, բայց միևնույնն է՝ նույնիսկ ամենահայրենասեր մարդու կերպարն իրենց վրա կարածները շարունակում էին իրենց երեխաներին, ուսման կամ առողջության անվան տակ, ազատել բանակից: Այսօրվա կառավարությանն ու ԱԺ-ին դեռ կանդրադառնամ, վիճակը շարունակում է ողբալի մնալ. մատերի վրա կհաշվես, թե բանակում ծառայած քանի նախարար ու պատգամավոր կա: Սա այն դեպքում, երբ ընդունում ենք պատերազմական իրավիճակին անցնելու հավանականությունը և ընդունում ենք, որ բանակից ազատվելն այսպես կոչված հին Հայաստանում հիմնականում լինում էր ոչ օրինական ճանապարհով: Բայց հիմա ուզում եմ խոսել այս առումով արձանագրված դրական քայլի մասին՝ երկրում ամենաբարձր ռեյտինգ ունեցող երկու գործիչներ՝ Արթուր Վանեցյանն ու Նիկոլ Փաշինյանը պարտադիր համարեցին իրենց որդիներին բանակ ուղարկելը: Սա արցախյան պատերազմից հետո բանակի նկատմամբ իշխանությունների կատարած լրջագույն ու հարգանքի արժանի քայլերից մեկն է, սպասենք մյուսներին: Անփորձանք ծառայություն մեր զինվորներին ու բարի վերադարձ»: |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
