10 մլն դրամ և 1 ամիս զինծառայություն. սկանդալային նախագիծը կընդունվի՞. «Ժամանակ»
![]() 372 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ., 10:00 «Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե մեկ ամիս առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ընդունել օրենք «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին»: Սարգսյանն առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայությանը այլընտրանք ստեղծել, որը հնարավորություն կտա զինակոչիկին մուծել 10 մլն դրամ և երկու տարվա փոխարեն ծառայել մեկ ամիս: Եվ ահա, ԱԺ Փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Անի Մութաֆյանը ներկայացրել է իրենց պատրաստած փորձաքննական եզրակացությունը: Փաստաթղթի հեղինակները չեն մերժում նման օրենքի ընդունումը, ուղղակի իրենց կողմից առաջարկում են. «Նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով արագացված ընթացակարգով զինվորական ծառայության համար սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան Օրենքին համապատասխան այդ ծառայությունը լիարժեքորեն դիտարկել որպես զինվորական ծառայություն և դրանով իսկ ապահովել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցած անձանց կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության կատարումը»: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԱԺ ղեկավարությունը սկզբունքորեն դեմ չէ արագացված ընթացակարգով զինվորական ծառայությանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
