Ադրբեջանի ԿԸՀ-ն սկսել է ընդունել պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը

Ադրբեջանում շրջանային ընտրական հանձնաժողովները դեկտեմբերի 21-ից սկսել են և մինչև 2020թ հունվարի 20-ը կշարունակեն ընդունել խորհրդարանի պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2020թ. փետրվարի 9-ին: Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցության մասին է հայտարարել 15 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Ենի Ազերբայջանը»: Ընտրությունները բոյկոտելու մասին է հայտնել «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (ԺՈՒԱԽ) միավորումը, որի կազմում են ընդդիմադիր մի քանի կուսակցություններ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին 5-րդ գումարման Միլի Մեջլիսի արձակման նախաձեռնությամբ հանդես եկավ իշխող խմբակցությունը: Խորհրդարանի արձակումը հիմնավորվել էր երկրի նախագահի քաղաքական կուրսին աջակցելու և խորհրդարանի կազմը երիտասարդացնելու անհրաժեշտությամբ:
Ալիևը խորհրդարանի արձակման հրամանագիրը ստորագրել էր դեկտեմբերի 5-ին: Երկրի Սահմանադրությամբ՝ Միլլի Մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով՝ համընդհանուր և ուղիղ ընտրությունների միջոցով: 5-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել էր 2015թ. նոյեմբերի 1-ին:

«Երբ ներդրումների 85%-ը ռուսական կապիտալ է, հնարավոր չէ վատ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ»․ Արթուր Դանիելյան
5503:06
«Պետք է ճիշտ գնահատել ռիսկերն ու կորուստները, հնարավորություններն ու օգուտները»․ Թաթուլ Հակոբյան
6401:06
«ՀՀ իշխանությունն ամեն ինչ արեց ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7100:06
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Լուրեր»-ին (տեսանյութ)
84Երեկ, 23:48
«Իմ սիրած առարկան աշխարհագրությունն էր, մաթեմատիկայի հետ կապված՝ խնդիրներ եմ ունեցել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
93Երեկ, 23:06
«Ա՛յ տղա, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, հորը կալանավորես»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
85Երեկ, 22:48
«Հունիսի 7-ը կհիշվի՝ որպես օր, երբ հայերն ընտրել են՝ ապրել ազատ և ուժեղ Հայաստանում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
71Երեկ, 22:30
«16 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել ՔԿՀ-ից»․ Ռոման Երիցյան (լուսանկար)
102Երեկ, 22:18