«2020թ. պետք է լինի պայքար՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար». Շարմազանով

«2008-ին Արևմուտքի համար ցանկալի թեկնածուն Սերժ Սարգսյանն է եղել, ով խոստումներ է տվել»,- այս մասին օրեր առաջ գրառում էր կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է այդ գրառմանը. «Դա անհեթեթություն է, մառազմ, զավեշտ. Սերժ Սարգսյանը հայաստանակենտրոն գործիչ է, նա որևէ մեկին, բացի իր ժողովրդից, որևէ խոստում չի տվել»:
ԱԺ նախկին փոխնախագահը, ի թիվ ներքաղաքական այլ հարցերի, անդրադարձավ այսօրվա խորհրդարանի աշխատանքին: «ՀՀ անկախության պատմության մեջ երբեք որևէ անձ կամ կուսակցություն մանդատների 3/5-րդին չի տիրացել: Երբ մենք իշխանության էինք, սահմանադրական օրենք ընդունելու համար մեզ անհրաժեշտ էր բանակցել ընդդիմության հետ, այդ թվում՝ Ն. Փաշինյանի: Էսօր Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց թիմերով ինչքան էլ խոսեն, որևէ բան չի լինելու: Նիկոլ Փաշինյանին ցանկացած որոշում անցկացնելու համար անհրաժեշտ է 80 ձայն, ինքն ունի 88 պատգամավոր: Մեզ անհրաժեշտ է 2020-ին արտահերթ ընտրություններ, նրա համար չեմ ասում, որ ՀՀԿ-ն վերադառնա իշխանության, այլ որ մեր պառլամենտը դեֆորմացված չլինի»,- հայտարարեց Շարմազանովը:

«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
3111:12
«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5010:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
5310:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
14609:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
15509:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
224Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
171Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
168Երեկ, 08:18