«Էլ թույլ չենք տա». Նունե Եսայան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մշակույթի ավելի քան 60 գործիչների հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, որին միացել էր նաև ինքը:
«Շատ հարգարժան մարդկանց հետ միասին միացել եմ այդ գաղափարին, որպեսզի փոխվի խափանման միջոցը մի մարդու, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը: Էս ո՞ւր ենք գնում, մարդասիրություն, աջակցություն, չկա՞, կորե՞լ ա էդ ամեն ինչը: Թող լինի դատ, թող լինեն ապացույցներ, և եթե կապացուցվի ինչ-որ բան, թող դատեն էդ մարդուն...: Ես միացել եմ իմ կոլեգային. Սյուզանը, Սիրոշոն, նրա ամուսինը՝ Լևոնը, ես պարտավոր եմ լինել նրանց կողքին»,- ասել է նա:
Ճշտող հարցին, թե չի՞ զղջում դրա համար, երգչուհին պատասխանել է. «Բնականաբար ոչ: Ամեն քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, և ես կարող եմ լինել այն մարդու կողքին, ում կողքին համարում եմ, որ պետք է լինեմ...: Էս ինչ են անում: Անթույլատրելի է, չափն արդեն անցնում են: Էլ թույլ չենք տա»:

«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
92923.09.2026, 11:48
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը
51023.09.2026, 10:36
«Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար»․ Արամ Գևորգյան
56922.09.2026, 14:30
«Թաթայի ձեռը չոր քարի տա՞կ է, որ աղքատ Հայաստանի բյուջեից 20 միլիոն դրամ է ստացել»․ Ոսկան Սարգսյան
57122.09.2026, 14:06
Պլազմաֆերեզի պրոցեդուրայի ժամանակ հայտնի երգիչը մահացել է
146422.09.2026, 11:00
Մահացել է Սինդի Քրոուֆորդի երիտասարդ որդին, ով տառապում էր թմրամոլությունից
154022.09.2026, 00:36
«Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեի հաշվին թանկ ռաբիս շոու են սարքում»․ Ոսկան Սարգսյան
39421.09.2026, 17:42
27 տարեկանում մահացել է սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի որդին
166521.09.2026, 12:00