Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և «ազատվել աշխատանքից». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու և դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան: «Բացի խնդրի բարոյական կողմից, դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ, ղեկավարությունը հանգիստ խուսափելու է պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իրենց վրա: Նրանք հասկանում են, որ մի օր նույն այդ վկաները՝ «սերգոկարապետյանները», պատմելու են, թե ինչի դիմաց են տվել ցուցմունքները»,- ասաց մեր աղբյուրը:
Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի գործը հսկող դատախազ Հակոբ Թադեւոսյանը հրաժարվել է այդ գործից, իսկ դեկտեմբերի 20-ին ընդհանրապես ազատվել է աշխատանքից: Դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանն ասաց․ «Սեփական դիմումի համաձայն»։ Այժմ Սերժ Սարգսյանի գործով դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը»:
մանրամասները՝ թերթի համարում:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
6303:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
6602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
14900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
182Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
180Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
116Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
215Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
112Երեկ, 16:24