«Այս բիզնեսը շատ նման է Կոլումբիայի նարկոբիզնեսին». Տավուշի մարզպետ
![]() 507 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ., 23:40 Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, 168 TV-ի եթերում անդրադառնալով իր մարզպետության շրջանում արձանագրված հայտնի միջադեպին, երբ Իջևանում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ասել է, որ դրա պատճառն այն էր, որ տարիներ շարունակ անտառն անօրինական հատվել էր, իսկ այդ օրն իրենք այդ գործում ներգրավված չինովնիկներին, կրիմինալ շրջանակներին և բիզնեսմեններին զրկեցին անօրինական եկամուտներից։ «Հասարակ քաղաքացին, որը ներգրավված էր այդ գործի մեջ, դրանով չէր հարստանում, նա ընդամենը կարողանում էր հացի գումար վաստակել։ Իհարկե, ապօրինի անտառահատումներն արգելելու հետևանքով թանկացավ փայտը, սակայն պետությունը մարդկանց տալիս է փայտից անվճար օգտվելու քվոտա մինչև 8 խմ»,- ասել է Չոբանյանը: Նա նշել է, որ ապօրինի փայտահատությամբ զբաղվելու փոխարեն՝ քաղաքացիները կարող են անցնել պայմանագրային զինծառայության։ Հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ արդեն կտրված ծառերի կոճղերը նորից կտրվում են և ուղարկվում փորձաքննության՝ ընդդեմ նախկին անտառտնտեսության պետի, Հայկ Չոբանյանն ասել է. «Մարդիկ կային, որ հպարտացել են, թե ղեկավարությունից 2 շաբաթվա համար ստացած թույլտվությամբ՝ քվոտայով, տղայի համար մեքենա են գնել։ Այս բիզնեսը շատ նման է Կոլումբիայի նարկոբիզնեսին։ Էստեղ էլ է եղել պետություն՝ պետության մեջ։ Ձեր կարծիքով ինչ է՝ իրենք պետք է հեշտ զիջե՞ն հիմա, ոչ, չեն զիջելու, բայց մենք ավելի հաստատակամ ենք լինելու, մի վայրկյան չենք զիջելու, ով ուզում է՝ լինի։ Իրենց թվում է, թե ժամանակը պետք է գա, և իրենք վերադառնա՞ն. հիմա էլ գնացել են, իրենց բիզնեսը տեղափոխել են Արցախ։ Մենք օր առաջ պետք է փակենք նաև այդ ճանապարհը։ Բոլոր հանցագործությունները պետք է քննվեն, և պետք է որոշվի, թե ովքեր են մեղավորները։ Այդ քննություններն ուղղված են խոշորների դեմ, և կան արդեն տասնյակ գործեր, իսկ բոլոր անունները կհնչեցնեն իրավապահ մարմինները»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«ԱՄՆ-ն հրապարակավ ազդանշան է տալիս Իրանի հետ բանակցությունների մասին, բայց գաղտնի պլանավորում է ցամաքային գործողություն». Մոհամմադ Ղալիբաֆ
13113:24
«Այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել». Վարդան Ոսկանյան
14211:36
Մադուրոն երկար ժամանակ անց առաջին անգամ հրապարակել է ուղերձ
26511:03
Իրանը թույլատրել է Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավերի անցնել Հորմուզի նեղուցով
20810:34
«Ներկայացնում եմ, թե որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները». Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
12909:48
«Նախատեսվում է գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում»․ Անուշ Պողոսյան
17503:06
«Որքան էլ պարադոքսալ թվա, այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը»․ Վարդան Ոսկանյան
25902:06
«Ժողովրդին խուճապի մատնելով՝ հնարավոր չէ ազատ և արդար ընտրություններ անցկացնել»․ Արա Պողսյան
17601:06
