«Նոր սերունդը պետք է հրաժարվի ռաբիսից». Հովհաննես Չեքիջյան
![]() 933 Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ., 01:40 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը նշել է, որ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում շատ խոստումնալից երիտասարդներ կան: Ըստ մաեստրոյի անցնող 2019 թվականը բեղմնավոր էր ակադեմիական երգչախմբի համար. «Մեր կարգի երգչախմբեր աշխարհում շատ քիչ կան: Ես արդեն գրեթե 60 տարի ղեկավարում եմ կապելլան, մի կարծեք, թե դա այդքան հեշտ է: Նման կոլեկտիվները հաճախ ձևավորվում են, հետո արագորեն խամրում»: Չեքիջյանը հիշում է, որ 1960-ականներին, երբ եկավ Երևան, բոլորի պատուհաններից հնչում էր ադրբեջանական երաժշտություն. «Բարեբախտաբար, մարդիկ հասկացան, որ դա մերը չէ: Հիմա էլ դրան փոխարինեց ռաբիսը, որը մեզ պատիվ չի բերում: Մեր ժողովուրդը Կոմիտաս ու Նարեկացի է ունեցել: Նման ցածր մակարդակ մեզ չի սազում: Նոր սերունդը պետք է հրաժարվի ռաբիսից, նրանք օտար ազդեցության տակ են»,-ասել է նա: Հովհաննես Չեքիջյանի պնդմամբ՝ պետությունը չի կարող կարգավորել մշակույթի, երաժշտության դաշտը, ժողովուրդն ինքը պետք է զգա և հասկանա՝ որն է իրենը. «Մեր երաժշտությունն ու գրականությունն ուշագրավ են ամբողջ աշխարհի մասշտաբով: Եթե վրացիները Կոմիտաս ունենային, նրանք մեզնից շատ ավելի կհանրահռչակեին»,-ընդգծել է նա: Հովհաննես Չեքիջյանի կարծիքով՝ իրենց կոմիտասյան կատարումներն ավելի բարձր են, քան ընթացիկ միջկուսակցական կռիվները: «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն հատուկ մարդիկ: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը հաշտ ու համերաշխ ապրի, այլապես քաղաքացիական պատերազմ կսկսվի»,- ամփոփել է Հայաստանի ազգային հերոսը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
284Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
451Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
94025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
88424.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64321.02.2026, 00:42
