Նոր մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի վիրավորման դեպքից

Երեկ՝ հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ Օհանյանին պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան վարել է 39-ամյա Նարեկ Մելիքյանը։
Ավտոմեքենայի մեջ եղել են ուղևորներ՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ, 46-ամյա Ջիվան Միրզախանյանը, 23-ամյա Ռոման Ուսինյանը և 42-ամյա Կամո Առաքելյանը։ Ընթացքի ժամանակ Ջ. Միրզախանյանը իր ձեռքի «Իժ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով անզգուշաբար կրակել է Կ. Օհանյանի ոտքին՝ պատճառելով հրազենային վնասվածք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Կար տեղեկություն, որ վիրավորն ինքն է իրեն անզգուշաբար վնասել:

«Մի գյուղում, որտեղ 740 նիկոլական կա, թութը չեն կարողանում արտահանել, թափում են»․ Արամ Գևորգյան
9617:30
«Մակրոնի կնիկը ջեմի համար մի 5 կիլո ծիրան էր ուզել»․ Ռուբեն Մխիթարյան
9016:24
«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լեգիտիմ չեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
7115:12
«Երամակները և նախիրները՝ միջպետական ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
7812:06
«Վաղը ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8510:42
«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
7809:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6708:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
11100:42