ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ քվեարկելու է բանաձևի օգտին, որը կոչված է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից օրենսդիրներին ուղղված նամակում:
«Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը կներկայացնի և կքվեարկի բանաձևի օգտին, որը կսահմանափակի ԱՄՆ նախագահի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները: Այս օրինագիծը նման է Սենատում ավելի վաղ ընդունված նախագծին։ Վարչակազմի նախաձեռնած ռազմական գործողություններն Իրանի դեմ պետք է դադարեցվեն 30 օրվա ընթացքում»,- ասվում է նամակում:
Փելոսին իր նամակում շեշտում է, որ ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանի հարևանությամբ հասցված հարվածը, որի հետևանքով սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին, անհամաչափ էր։ «Այս գործողությունները վտանգեցին մեր զորքերին, դիվանագետներին և այլոց՝ սպառնալով սրել լարվածությունն Իրանի հետ: Կոնգրեսի անդամների մեր հիմնական պարտականությունն է ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը»,- պարզաբանել է Փելոսին:

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
9717:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15717:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
14616:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
10016:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
16015:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
16314:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
18511:13