Սուլեյմանիի մահը Պուտինին կանգնեցնում է ընտրության առաջ. #DeutscheWelle

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է իրանական «Ղոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը: Հոդվածագիր Կոնստանտին Էգգերտը գրում է, որ ամերիկացիները կրկին գցեցին Վլադիմիր Պուտինի տրամադրությունը: Դժվար թե Մոսկվային և ողջ աշխարհին թվա, թե այս գործողությունները Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնական ուղղությունն են:
Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահը պետք է դրդի Կրեմլին մտածել հետևանքների մասին՝ Մերձավոր Արևելքում իրականացրած քաղաքականության վերաբերյալ: Սուլեյմանիի ոչնչացումը, ում շատերը համարում էին Իրանում «երկրորդ ազդեցիկ գործիչը»՝ հոգևոր առաջնորդ Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեից հետո, նորից պետք է հրահրի Կրեմլում «ռեժիմի փոփոխության» ուրվականին: 2004-ի Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունից հետո այս ուրվականը թափառում է Կրեմլի աշխատակազմի միջանցքներում:
Ամերիկացիներն, իհարկե, երբեք չեն դադարել լինել Ռուսաստանի ղեկավարության աչքում գլխավոր թշնամիները: Բայց ամեն անգամ, երբ Վաշինգթոնն ուժ է կիրառում մեկ այլ «արտաքսված երկրի» դեմ, վախն ու ատելությունը դառնում են հատկապես ընդգծված: Եվ չնայած որ ԱՄՆ-ը չի պատրաստվում և չի կարող փոխել Ռուսաստանի քաղաքական համակարգը, Սուլեյմանիի մահը պետք է հիշեցնի Կրեմլին, որ Ռուսաստանի ռեժիմը սերտ կապ ունի Թեհրանի հետ: Վերջին երկուսի գերագույն նպատակն է՝ որքան հնարավոր է երկար գոյություն պահպանել, բայց այնպես, որ դա թողնի վաշինգթոնյան «համաշխարհային հեգեմոնիայի» հանդեպ տարվող անվերջանալի հաղթանակների տպավորություն:

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին
2710:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2410:00
«Զինծառայողներն իրենց պետք են միայն շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար»․ Տիգրան Աբրահամյան
3609:48
«ՀԱՊԿ-ին մտահոգում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»․ Մասադիկով
7209:43
«ԱԺ 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան»․ Աննա Գրիգորյան
4909:24
«ՌԴ-ն Գյումրիում տեղակայված ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ստացել»․ Գալուզին
9109:13
ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
6109:10
Քրքրում են իր, եղբոր և հոր անցյալը. «Հրապարակ»
5609:00