«Տիկնայք և պարոնայք, խաղն ավարտված է». Արսեն Բաբայան
![]() 523 Երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ., 19:20 ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էի, ՍԴ դատավորներին կաշառելու կուլմինացիան. և այսպես, այս օրերին մանրամասն ներկայացրեցի բոլոր այն խախտումները, որոնք կատարվել են ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքի ընդունման ամբողջ գործընթացում: Այդ ապօրինություններն արդեն բավարար են հաստատելու, որ այդ օրենքը պարզապես չի ընդունվել: Բայց հիշեցնեմ, որ դեկտեմբերի 30-ին, առաջին անգամ գրելով այս մասին, ակնարկեցի, որ այդ օրենքի քվեարկությունը չէր կարող տեղի ունեցած լինել գործուղման մեկնած պատգամավորների կողմից փակ ծրարներով: Այժմ ժամանակն է խոսելու հենց այդ մասին: Այսպիսով, որքա՞ն ձայն էր պետք ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքն ընդունելու համար, առնվազն՝ 80 ձայն: Եթե փչացած ժամացույցն օրվա ընթացքում երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս, ապա օրվա իշխանությունը նույնիսկ դրան ընդունակ չէ: Մեր ժողովրդի համար առաջիկայում ամենամեծ զարմանքն այն է լինելու, որ օրվա քաղաքական իշխանությունները կկարողանան որևէ ճիշտ բան ասել: Ի՞նչ է ասում ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 5-րդ կետը. «5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»։ Այս դրույթից առնվազն երկու պարզ եզրահանգում. 1. Ծրարը պետք է թողնել մինչև գործուղման մեկնելը: 2. Պետք է մինչև պատգամավորների գործուղման մեկնելն առկա լինի այն նախագիծը, որին նրանք կողմ, դեմ կամ ձեռնպահ են քվեարկում: Համաձայն ԱԺ կայքում տեղադրված տեղեկատվության՝ երկրորդ ընթերցմանը ծրարներով քվեարկել են յոթ պատգամավորներ, որոնցից հինգը 2019թ. դեկտեմբերի 9-14-ը գտնվել են գործողման մեջ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: ԱԺ կայքից տեղեկանում ենք նաև, որ երկրորդ ընթերցման նախագիծն Ազգային ժողովին է ներկայացվել դեկտեմբերի 11-ին՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա, որն էականորեն տարբերվել է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից: Իսկ կարո՞ղ էին պատգամավորներն ավելի շուտ ծանոթանալ այն նախագծին, որը պարզապես գոյություն չի ունեցել: Հետևաբար, այդ հինգ պատգամավորները կամ ծրարները փոխանցել են ԱԺ-ին իրենց գործողման մեջ գտնվելու և ոչ թե գործուղման մեկնելուց առաջ, ինչպես պահանջվում է օրենքով, կամ իրենք կողմ են քվեարկել մի նախագծի, որը կարող էին միայն երազում տեսած լինել: Հռետորական հարց՝ արդյոք իրենք նույն կերպ կողմ քվեարկած կլինեին մի նախագծի, որում իրենց հասցեին, օրինակ՝ հայհոյանքներ լինեին: Թե՞ այստեղ գործել է խորհրդային ժամանակներից հայտնի «չեմ կարդացել, բայց դեմ եմ» թևավոր խոսքի ուղիղ հակառակը՝ «չեմ կարդացել, բայց կողմ եմ»: Վստահեցնում եմ բոլորին, որ նման անհեթեթ գաղափար կարող էր ծնված լինել Վլադիմիր Վարդանյանի, Ռուստամ Բադասյանի և նրանց նմանների գլխում: Ցանկացած իրեն հարգող վարչապետ այս ամենը կարդալուց հետո առանվազն «SMS»–ով հրաժարականի դիմում կպահանջեր քաղաքական իշխանության իրավական մտքի «ռահվիրաներ» Վլադիմիր Վարդանյանից և Ռուստամ Բադասյանից, իսկ նորմալ պետության նախագահն անմիջապես կդիմեր Սահմանադրական դատարան: Բայց հաշվի առնելով, որ մենք վաղուց արդեն նորմալ պետությունների շարքում չենք, սպասենք միայն «ռահվիրաների» վնգստոցներին և հանրապետության նախագահի արդեն վաղուց սովորական դարձած, ոչինչ չասող, լղոզված տեքստերին: Տիկնայք և պարոնայք, խաղն ավարտված է: Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին օրենք գոյություն չունի»: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
