«Ելույթը չեղարկվել է ադրբեջանցի տենոր Էյվազովի ցանկությամբ». սոպրանո Ռ. Մանթաշյանի գործակալություն

Սոպրանո Ռուզան Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր հետ աշխատող «Աժանս Մասիս օպերա» գործակալության մեկնաբանությունը.
«Նպատակ ունենալով հստակեցնելու փաստերը և վերջ դնելու այս տհաճ հակասություններին և ի պատասխան Semper Opernball-ի մամլո հաղորդագրությանը և պարոն Յուսիֆ Էյվազովի հնչեցրած հերքումներին՝ հայտնում ենք, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է վերոնշյալ մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա:
Իրականում այն վերաբերում է դոկտոր Հանս-Հոաքին Ֆրեյի կողմից ղեկավարվող ասոցիացիայի տարբեր գործընկերների հարաբերություններին:
Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն:
Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր:
Հետևաբար՝ Semper Opernball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին՝ հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում:
2020թ. հունվարի 10-ին մենք ստացանք վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ՝ մեր առաջին մամլո հաղորդագրության մեջ նշված պատճառներով:
Սա, հավանաբար, կազմակերպիչների համար ստեղծել է բավականին անհարմար իրավիճակ, բայց մենք մեր կատարողի համար ստեղծված այս անախորժ իրավիճակի զարգացման հարցում որևէ պատասխանատվություն չունենք:
Մենք կասկածի տակ չենք դնում Semper Opernball-ի հեղինակությունը և բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող կատարողների համար նրա հասանելիությունը»:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
49529.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
61228.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
252724.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
85623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
87423.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
341320.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
241219.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
106518.09.2026, 23:42