Վարչապետը ներկայացրեց Սերժ Սարգսյանի ժառանգությունն Արցախի հարցով և դիմեց Արցախի նախագահի թեկնածուներին

Կապանում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում սպասվող նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: «Հուսահատությունից ջախջախված՝ հույս ունեն Արցախի նախագահական ընտրություններում ժողովրդի կողմից մերժված մեկին դարձնեն Արցախի նախագահ, բայց էդ էլ չի ստացվելու, որովհետև ՀՀ ու Արցախի Հանրապետության ղեկավարների և կառավարությունների համար այս սցենարը պարզ ա: Ի՞նչ են ուզում ասել՝ ոչ հայանպաստ քաղաքականություն ա վարում կառավարությունն Արցախի հարցում և ահա, եթե Ղարաբաղում ընտրվի այնպիսի նախագահ, որը դեմ չի ՀՀ իշխանություններին, սպառնալիքներ ա ստեղծում Արցախի համար: Սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի ժառանգությունը, գյոզալ ժառանգությունն էս իշխանությունը կորցրեց: Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սարգսյանը Ղարաբաղի հարցում:
Երեք հիմնական պարբերություն է:
Պարբերություն առաջին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)՝ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:
Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:
Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը:
«Երբ ես դարձել էի ՀՀ վարչապետ, ինձ առաջարկվել է շարունակել էն կետից, ինչ կետում ընդհատել է Սերժ Սարգսյանը: Ասել եմ այն, ինչի մասին ասել եմ Ստեփանակերտում, և որի մասին արդեն գիտեք: Հիմա Արցախի ընտրությունների թեկնածուները պետք է ասեն՝ նախկին իշխանության այս ժառանությունն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»:

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
8218:24
Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Զելենսկիին զրկել Եվրոպական շքանշանից
7017:18
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ն կկորցնի իր հիմնկան արտահանման և աշխատանքային միգրացիայի շուկաները». Գալուզին
10914:30
«Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար». Գալուզին
11714:04
««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում». ՔԿ
9211:12
«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարվել»․ Նաիրի Հոխիկյան
7511:00
Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան կղզիների վրա հարվածների
14809:27
«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան
7409:06